|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մեր հավաքականի նախորդ մրցակից Չեխիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչը հրաժարական է տվել, այն բանից հետո, երբ իր թիմը պարտվել է Իտալիայի ազգային ընտրանուն: Նա չի կատարել իր առջև դրված առաջադրանքը` հավաքականին դուրս բերել 2014 աշխարհի առաջնություն:
«Մենք ցանկանում էինք խաղալ աշխարհի առաջնությունում, բայց դա չի լինի: Ես շատ հիասթափված եմ: Իմ ճանապարհորդությունը մոտեցավ ավարտին: Իրագործեցի առաքելությունս, սակայն չհասանք մեր նպատակին: Հրաժարականի դիմում եմ ներկայացրել»,- ասել է 48-ամյա մասնագետը:
Աշխարհի 2014թ. ընտրական փուլում Չեխիայի ընտրանին երկու անգամ անընդմեջ պարտվեց` Հայաստանի և Իտալիայի հավաքականներին` կորցնելով բոլոր շանսերը: