կարևոր
1510 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-25 13:12
Հասարակություն

Մեր օրերում այլևս ապացույց չեն տեսանյութերը․ Նաիրի Հոխիկյան

Մեր օրերում այլևս ապացույց չեն տեսանյութերը․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Տվեք ինձ ցանկացած երկու մարդու իրական դեմքով լուսանկար, տվեք նաև ինչ-որ վայրի լուսանկար կամ տեսանյութ, և արհեստական բանականության մասնագետների հետ կստեղծենք տեսանյութ, որտեղ լուսանկարում պատկերված մարդիկ կանեն այն, ինչ ձեր մտքով կանցնի։ Չեք էլ կարողանա տարբերել իրականը ոչ իրականից։

Ժամանակակից տեխնոլոգիաները տալիս են անսահման հնարավորություններ, բայց դրանք նաև կարող են չարիք դառնալ մարդկանց համար, երբ չար նպատակներով են օգտագործում։

Այսօր չարագործները հաճախ անբարո պատկերներով ԱԻ տեսանյութեր են սարքում անմեղ աղջիկների մասնակցությամբ, ապա դրանք ուղարկում այդ աղջիկներին և սպառնում տարածել, եթե նրանք չվճարեն։

Մեր օրերում այլևս ապացույց չեն տեսանյութերը։

Եթե կուզեք, տարածեմ Նիկոլ Փաշինյանի ու Ստեփան Ասատրյանի «գաղտնի հանդիպման» տեսանյութ։ Չեք տարբերի իրականից»։