|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հունիսյան հանդիպումը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է ադրբեջանական АПА-ի հետ զրույցում:
«Ես լիազորված չեմ խոսել հանդիպման վայրի և ամսաթվի մասին: Սակայն կարծում եմ` այն կկայանա հունիսին: Այդ հանդիպումը մեծ նշանակություն ունի մեզ համար»,- նշել է դեսպանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում չեն բացառում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում: Նա նշել էր, որ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում: