կարևոր
409 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-27 19:20
Քաղաքական

Իրանը սպասում է Բաքվի հետաքննության արդյունքներին. տեղեկություն կա, որ Բաքվի տարածքից ԱԹՍ-ներով հարվածել են․ Իրանի դեսպան

Իրանը սպասում է Բաքվի հետաքննության արդյունքներին. տեղեկություն կա, որ Բաքվի տարածքից ԱԹՍ-ներով հարվածել են․ Իրանի դեսպան

Մեկնաբանելով այն հրապարակումները, որ Իրանի դեմ ագրեսիայի ժամանակ օգտագործվել է նաև Ադրբեջանի տարածքը, ՀՀ-ում Իրանի դեսպանը մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց․

«Մենք տեղեկություններ ենք ստացել, որ անօդաչու թռչող սարքերի փոքր քանակություն Իրանի տարածք է թռել հարևան երկրների տարածքից։ Այդ պատճառով Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ մեր նախագահը խնդրել է Ալիևին լուրջ հետաքննություն անցկացնել այս հարցի վերաբերյալ։ Մենք կսպասենք այս հետաքննության արդյունքներին», - ասաց նա՝ հավելելով, որ համապատասխան տեղեկատվությունը տրամադրվել է իրանական հետախուզության կողմից։

Իրանի արձագանքը, ըստ դեսպանի, մեծապես կախված կլինի այս հետաքննության արդյունքներից։

«Հնարավոր է, որ մեր թշնամին՝ սիոնիստական ​​ռեժիմը, օգտվել է մեր հարևան պետության տարածքից։ Ադրբեջանը մեզ վստահեցրել է, որ թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի Իրանի դեմ։ Սակայն մենք բոլորս շատ լավ գիտենք սիոնիստական ​​ռեժիմը. նրանք չեն հետևում որևէ կանոնի, չեն պահպանում որևէ օրենք։ Հետևաբար, դեռևս կա հնարավորություն, որ նրանք կարողացել են օգտվել պահից»,- ասաց նա։