|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Հաղթանակի զբոսայգում էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով համեմատաբար հանգիստ է, իսկ մեր ուժերը տիրապետում են վիճակին:
«Ամեն ինչ լավ է լինելու, մենք հաղթել ենք, այսօր էլ տոնում ենք անցյալի ու ներկայի հաղթանակները»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է կարգավորվում Արցախ մեկնել ցանկացող կամավորականների հոսքը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ երբեմն ստիպված են լինում կանգնեցնել կամավորականների հոսքը Արցախ, հատկապես` արտասահմանից եկող կամավորականներին, որոնց թիվը շատ մեծ է: