|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսական Lifenews-ը ռեպորտաժ է հրապարակել, որում ներկայացնում է ադրբեջանական իշխանությունների խայտառակ դեմքը:
Պարբերականի լրագրողները պատմում են՝ ինչպես են նրանց երկու օրվա ընթացքում ամենուր ուղեկցել ոստիկանները և գրաքննել իրենց նյութերը: Թղթակիցը նշում է, որ Ադրբեջանը չի ցանկանում հրապարակել շփման գծում վերջին օրերին տիրող իրականությունը, հավանաբար` բնակչությանը չվախեցնելու համար, չէ՞ որ խոսքը գնում է բազմաթիվ զոհերի, վիրավորների, ավերածությունների մասին:
Lifenews-ի թղթակիցը նշում է, որ ադրբեջանական կողմը իրենց բազմիցս խնդրել է ռեպորտաժում նշել, որ հայերն են առաջինը կրակ բացել, ինչը լրագրողները հրաժարվել են անել:
Թղթակիցը նաև մեկ ուշագրավ փաստի մասին է խոսում` իր հրետանին Ադրբեջանի ԶՈՒ-ն տեղակայել է բնակավայրերից ոչ հեռու, այդ պատճառով է հայկական կողմը պատասխան հարված տվել այդ ուղղությամբ: