|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար ԱՄՆ մեկնած` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դասախոսություն է կարդացել Վաշինգտոնի Բրուքինգյան ինստիտուտում, սակայն նրա թիկնապահները թույլ չեն տվել լրագրողներին մտնել դասախոսության լսարան:
Ըստ The Financial Times-ի՝ մինչև Էրդողանի դասախոսությունը՝ թղթակիցներից մեկը եղել է լսարանում, սակայն նախագահի թիկնազորը փորձել նրան դուրս հանել դահլիճից: Ինստիտուտի աշխատակիցների միջամտությունից հետո միայն լրագրողին թույլ են տվել մնալ դահլիճում։
Դասախոսությամբ հանդես եկած Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի՝ Սիրիայի քրդերին աջակցությունը։ Նա անդրադարձել է նաև սեփական երկրում ԶԼՄ-ների քննադատություններին՝ նշելով, թե «ինքն ընդունում է քննադատությունը, սակայն պայքարում է վիրավորանքների ու զրպարտության դեմ»:
Հիշեցնենք, որ նույն թիկնապահները կենդանիների ձայներ էին հանել` փորձելով ոչ լսելի դարձնել Էրդողանի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների ձայնը: