|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չնայած նրան, որ պաշտոնապես հայտարարվել էր, որ մայիսի 28-ի կապակցությամբ Սարդարապատ տանող ճանապարհը և մուտքը քաղաքացիների համար փակ է լինելու ժամը 08։00֊ից մինչև 11։00֊ն, սակայն Ոստիկանության մի քանի տասնյակ մեքենաներ, ծառայողներ ու Նիկոլ Փաշինյանի անվտանգության` Պետական պահպանության ծառայության ծառայողներ ժամը 07։00-ից փակ են պահում Սարդարապատի մուտքը ոչ միայն քաղաքացիների, այլ նաև լրագրողների համար։ Այս մասին հայտնում է Tert.am-ի թղթակիցը։
Եղել են նաև լրագրողներ, որոնք դիմել են ՄԻՊ գրասենյակ՝ հայտնելով, որ խոչընդոտվում է իրենց աշխատանքը և հայտարարության մեջ լրագրողների աշխատանքի սահմանափակման մասին ոչինչ ասված չի եղել։