Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան իր տան մոտ ծեծի է ենթարկվել Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը:
Գյումրու բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժինը հաղորդագրություն է տարածել Ասատրյանի առողջական վիճակի մասին, որում ասվում է. «Գյումրու 3-րդ պոլիկլինիկայի՝ ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանի վիրահատությունը անցել է բարեհաջող: Բժշկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնասվածք, գլխի շրջանում վերքեր եւ աջ դաստակի հեմատոմա: Արտուշ Ասատրյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»:
Տեղեկացնենք, որ Արտուշ Ասատրյաին առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար «Գյումրի» ԲԿ էին այցելել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը եւ առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը: