|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սա 2017–ի՝մեծ ընտրություններին նախորդող ստուգատես է լինելու հատկապես ընդդիմության համար։ Ապրիլի 17-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն ՀՀ 8 մարզերի 33 համայնքներում։ Ավագանի են ընտրելու Սյունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռիի միայն 6 համայնքում։
Այդ օրն ընտրություններ են նշանակված Հրագդան, Սպիտակ և Թալին քաղաքներում։ Ի դեպ, ըստ լուրերի, Թալինում «կրքոտ» պայքար է սպասվում, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանի դեմ առաջադրվելու մտադրություն ունի նախկին քաղաքապետ, Աժ պատգամավոր Մնացական Մնացականյանի կինը՝ բժիշկ, Թալինի ավագանու անդամ Թամարա Գևորգյանը։ Ըստ ժամանակացույցի, թեկնածուների գրանցումը կսկսվի մարտի 13-ից։
2016-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը հաստատվել էր անցյալ տարի՝ սեպտեմբերի 11-ին կայացած ԿԸՀ նիստում։ Ըստ այդմ, ընտրություններ կլինեն նաև դեկտեմբերի 11-ին՝ մոտ մեկ տասնյակ համայնքներում, իսկ սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին՝ համայնքների մեծ մասում, որոնց թվում՝ Գյումրիում, Վանաձորում, Մասիսում և Մեծամորում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։