|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը պաշտոնին հրաժեշտ տալուց հետո տեւական ժամանակ արտերկրում էր:
Վերջին օրերին երկար մտորելուց եւ Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից հետո Բեգլարյանը որոշել է մնալ ՀՀԿ-ում, պահպանել տեղը կուսակցության Գործադիր մարմնում եւ դեկտեմբերին Երեւանի Կենտրոն համայնքում հիմնել նախընտրական շտաբ ՀՀԿ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով ԱԺ ընտրություններում մասնակցելու համար:
Գագիկ Բեգլարյանը հույս ունի, որ լավ ցուցանիշներ ապահովելու դեպքում՝ դեռեւս կարող է համոզել Սերժ Սարգսյանին առաջադրվել ԱԺ ընտրություններից հետո կայանալիք ավագանու ընտրություններում, գլխավորել ՀՀԿ ցուցակը՝ դառնալով Երեւանի քաղաքապետ։»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում