|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ նրա ընտանիքի անդամներն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով այսօր ներկայացել են Գլխավոր դատախազություն։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Գագիկ Բեգլարյանին, նրա կնոջը՝ Նունե Նիկոյանին, երեխաներին՝ Նատելլա եւ Հրանտ Բեգլարյաններին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: