|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արարատի քաղաքապետի պաշտոնի համար կրքերը գնալով թեժանում են: Ընտրությունների կոնկրետ օրը դեռ հայտնի չէ, բայց հավակնորդների թիվը համալրվել է եւս մեկով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, քաղաքապետի թեկնածություն առաջադրելու մտադրություն ունի Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ, Արարատ եւ Վեդի քաղաքների ԲՀԿ տարածքային կառույցի նախկին փոխնախագահ, ում՝ ԲՀԿ-ից դուրս գալուց անմիջապես հետո, անցած տարի հունվարին նշանակեցին ոստիկանապետ:
Խաչատրյանը 2004թ.եւս առաջադրել է իր թեկնածությունը եւ Հայկ Հայկյանի հետ միասին պարտվել նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանին, ով այս անգամ չի պատրաստվում առաջադրվել: Նախկին հավակնորդներից նախկին մանկավարժ, ՀՀԿ անդամ Հայկ Հայկյանը, ըստ լուրերի, այլեւս չի վայելում ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հովանավորությունը: «Ավշարի» սեփականատերը, ում խոսքն այս քաղաքում վճռական ազդեցություն ունի, այժմ սատարում է ՀՀԿ-ական մյուս թեկնածու Վլադիմիր (Ժորա) Հովհաննիսյանին, ով երկար տարիներ աշխատել է գյուղնախարարությունում՝ վարչության պետի պաշտոն է զբաղեցրել:
Ի դեպ, լուրեր կան, որ հենց Արայիկ Գրիգորյանն էլ լինելու է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: