|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օրերս մահացած ԱԺ նախկին պատգամավոր, Աջափնյակի նախկին թաղապետ Արծրուն Խաչատրյանի հոգեհանգստից հետո Գագիկ Բեգլարյանն ու Գագիկ Ծառուկյանը երկար զրուցել, ապա հեռացել են նույն ավտոմեքենայով. գրում է «Հրապարակը»:
Դիպվածը, ըստ թերթի, հետաքրքիր է ոչ միայն նրանով, որ նրանց հարաբերություններն ինչ-որ շրջան լարված էին, այլեւ, որ Բեգլարյանը, ըստ լուրերի, կրկին ուզում է դառնալ Երեւանի քաղաքապետ, եւ նրան այդ հարցում աջակցում են մեծ թվով քաղաքական դեմքեր, այդ թվում՝ խնամի Հովիկ Աբրահամյանը:
Թերթը հիշեցնում է, որ այս ընտրություններում լուսանցք մղված ԲՀԿ-ն պատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել եւ անգամ քաղաքապետի պաշտոնը նվաճել: