|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ խոսակցություններ են պտտվում, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է որդուն՝ Արտաշատի քաղաքապետ Արգամին, ապագայում դարձնել Երեւանի քաղաքապետ, այս հողի վրա անգամ, ըստ լուրերի, լարվել են իր ու երբեմնի «ախպերացու» Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները: Երեկ մենք տեղեկացրինք այս խոսակցությունների մասին գործող քաղաքապետին եւ հետաքրքրվեցինք՝ պատրա՞ստ եք զիջել քաղաքապետի պաշտոնը մեկ ուրիշ երիտասարդի։ «Ես չեմ լսել նման խոսակցություն»,- ասաց երիտասարդ քաղաքապետը։ «Քաղաքապետի պաշտոնը Ընտրական օրենսգրքով եւ «Երեւանի մասին» օրենքով ընտրովի է եւ ավագանու միջից է ընտրվում, իսկ ավագանիների ցանկը հաստատում է համապատասխան կուսակցությունը: Այնպես որ, դա կուսակցության որոշելիքն է, եւ այսօր դրա մասին խոսելը վաղ է»,- հավելեց Տարոն Մարգարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում