|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայում գանձ որոնողները պղծել են 1800-ական թվականներին Երզնկայում կառուցված Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին:
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը՝ գանձ գտնելու նպատակող փորված փոսերի հետևանքով եկեղեցին ավերակի է վերածվել:
Այդ խնդրի մասին բարձրաձայնած Դեմիրքոյի բնակիչ Թոլգա Գյուրունը հայտնել է, որ բախտի քմահաճույթին թողնված հայկական եկեղեցու պահպանման համար միջոցներ չեն ձերնարկվել, և տեղի ոստիկանությունը եկեղեցու դռանը կողպեք է կախել:
Նրա խոսքով՝ եկեղեցու սրբապատկերները գողացվել են դեռ 5 տարի առաջ, ինչից հետո եկեղեցին իր ուշադրության կենտրոնում է հայտնվել։
Երզնկայի նահանգապետարանը եկեղեցու վերականգման համար հանձնարարական է տվել, սակայն նահանգապետի փոփոխությունից հետո այն վերակառուցելու համար ոչ մի քայլ չի արվել։
Հայկական եկեղեցու երկրորդ հարկում փլուզում է տեղի ունեցել, սակայն լուրջ խնդիրների մասին խոսք չկա: Եկեղեցին մի շարք նորոգումներից հետո կվերականգնի իր նախկին տեսքը: