կարևոր
916 դիտում, 5 օր առաջ - 2025-06-02 13:47
Առանց Կատեգորիա

Նիկոլը վերջնական հատել է կարմիր գիծն ու պղծել Հայոց եկեղեցին․ պահանջում ենք դատել Նիկոլին․ Մանանդյան

«Նիկոլը 5 տարի շարունակ դավաճանում է ՀՀ-ն, ոտնահարում է ազգային բոլոր արժեքները, տապալում է պետությունը, կազմաքանդում է պետական համակարգը։ Այսքանից հետո Նիկոլը հանդես է գալիս ամենածանր նախաձեռնությամբ՝ ջարդելու մեր հիմնասյունը՝ Հայ Առաքելական եկեղեցին։ Նիկոլը վերջնական հատել է կարմիր գիծը։ Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր երբևէ մոմ են վառել, որտե՞ղ եք, երբ Նիկլոը համարձակվել է պղծել Հայոց եկեղեցին։ Պահանջում ենք դատել Նիկոլին ու քրեական պատասխանատվության ենթարկել նրա կենակցին»,- Կառավարության շենքի դիմաց՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց հանրային գործիչ Էլեոնորա Մանանդյանը։

Հիշեցնենք, որ մի քանի օր է վարչապետ Փաշինյանի կողմից բառի բուն իմաստով, հարձակման է ենթարկվում Մայր Եկեղեցին ու թիրախավորվում՝ հոգևոր սպասավորները։ Բանը հասել է նունիսկ հայհոյախառն գրառումների, որոնցով Փաշինյանը փորձում է միջամտել Եկեղեցու ինքնակառավարման համակարգին և փոխել այն․ նույնիսկ գրառում է արել, թե «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում»։

Իրավական տեսանկյունից Փաշինյանի այս հայտարարությունը հակասահմանադրական է, քանի որ, համաձայն Սահմանադրության, պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ինքնավարությանը, հատկապես կաթողիկոսի ընտրության հարցւոմ։

Նաև նշենք, որ Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինը Ազգային-Եկեղեցական Ժողովն է, որն էլ լիազորված է ընտրելու Կաթողիկոսին և որոշումներ ընդունելու ազգային-եկեղեցական հիմնահարցերի, ինչպես նաև դավանաբանական, ծիսական, կանոնական և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:

Ոչ պետությունը, ոչ այլ մարմին կամ մարդկանց խումբ չի կարող այս հարցերով որոշումներ կայացնել: