|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության մոտ մի խումբ քաղաքացիներ մոմավառություն են իրականացրել՝ իրենց զորակցությունը հայտնելով Իրանի ժողովրդին։
Ակցիայի մասնակիցներին դիմավորել է դեսպանատան ներկայացուցիչը, և շնորհակալություն հայտնել նրանց իրենց աջակցությունն Իրանի ժողովրդին հայտնելու համար։
«Մեզ համար այս ակցիան ոչ միայն զորակցություն է մեր բարեկամ Իրանին, այլև միջոց է հայ հասարակությանը լսելի դարձնելու՝ Իրանի օրինակը ցույց է տալիս, որ չարիքը քնած չէ, և ցանկացած պահի Հայաստանը ևս կարող է հարձակման ենթարկվել։ Աշխարհը կշարունակի հանցավոր լռություն պահպանել։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեզ պաշտպանելու»,–լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Էլեոնորա Մանանդյանը։