Փոխարժեքներ
29 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 448.54 |
RUB | ⚊ | ₽ 4.6259 |
GBP | ⚊ | £ 513.96 |
GEL | ⚊ | ₾ 141.34 |
Լսեցի, որ չարիքը ցանկացել է «բանավիճել» Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում։ Այս մասին կալանավայրից հրապարակված նամակում գրել է Բագրատ Սրբազանը։
«Ա՛յ վախկոտ, ստախոս, չեմ ուզում ասել` հարբեցող ծաղրածու, ինչպես քո ընկերը, բայց մեր թշնամին է ասել, մուրճդ վերցրու և արի՝ սպասում ենք։
«Քանզի հիմարը հիմարություն դուրս կտա և իր սրտում փուչ բաներ կմտածի՝ անօրենություն անելով» (Եսայի 32։6) Լսեցի, որ չարիքը ցանկացել է «բանավիճել» Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում։ Ա՛յ վախկոտ, ստախոս, չեմ ուզում ասել` հարբեցող ծաղրածու, ինչպես քո ընկերը, բայց մեր թշնամին է ասել, մուրճդ վերցրու և արի՝ սպասում ենք…
Բայց ասեմ, որքան էլ փորձես այս ամբողջ արհավիրքի մեղքը ուրիշներին վերագրել, միևնույնն է, մեր պատմության աղվեսադրոշմն արդեն ճակատիդ է և երբեք չի սրբվելու… «Եվ քո խոսքերը դեպի հողը պիտի խոնարհվեն, քո պատգամները գետնի մեջ մտնեն, քո ձայնը պիտի հնչի գետնի տակից խոսողի նման, և հողի ընդերքում քո ձայնը պիտի մարի» (Եսայի 29։4)։ «Իսկ իմ ժողովուրդը պիտի բնակվի խաղաղության քաղաքում, պիտի բնակվի հույսով և պիտի հանգստանա հարստության մեջ» (Եսայի 32։18)»,-գրել է նա։