Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
«Ես երբեք չեմ կարող լինել փախստական կամ թաքնվող։ Պատրաստ եմ ներկայանալ Քննչական կոմիտե։ Իմ ամբողջ կյանքը նվիրել եմ այս հայրենիքին ու պետականությանը։ Եթե իմ հասցեին մեղադրանք կա, թող ներկայացնեն օրինական ճանապարհով, ոչ թե շոու սարքելով։ Եկեղեցու դեմ այս գործողություններն անընդունելի են։ Եթե խնդիրն անձս է, թող պարզ խոսեն։ Ես չեմ թաքնվում ու չեմ վախենում։»,- այս մասին ասաց Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները ներխուժել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ փորձելով բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Քաղաքացիները և հոգևորականները հավաքվել էին Մայր Աթոռի բակում՝ ընդդեմ այս գործողության։ Սրբազանը, մերժելով թաքնվելու կամ դիմադրելու որևէ փորձ, հայտարարել է, որ պատրաստ է ինքնակամ գնալ Քննչական կոմիտե և ոտքով ուղևորվել է դեպի Երևան։
Մանրամասն՝ տեսնայութում։