|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման պետք է հեռացվի հավաքականից խաղընկեր Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու պատճառով:
«Եթե նման կերպ վարվեր որևէ պաշտոնյա, ապա պաշտոնանկ կարվեր: Մեր հավաքականի ֆուտբոլիստները պետք է օրինակ ծառայեն և պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար»,-ասել է Վալսը:
Հիշեցնենք, որ Բենզեման ու ևս 3 հոգի Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Մաթյո Վալբուենային սպառնացել էին, որ կտարածեն անձնական բնույթի տեսանյութեր, որոնց բովանդակությունը հայտնի չէ։