|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման ձերբակալվել է: Այս մասին հայտնում է lequipe-ը:
Վերսալի դատական ոստիկանությունը ձերբակալել է ֆրանսիացի ֆուտբոլիստին, քանի որ վերջինս կասկածվում է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու մեջ: Ըստ աղբյուրի, Բենզեման ու ևս 3 հոգի Վալբուենային սպառնացել են, որ կտարածեն անձնական բնույթի տեսանյութեր, որոնց բովանդակությունը հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Բենզեման ձերբակալվել էր նաև հոկտեմբեր ամսին` Մադրիդում առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու համար: