կարևոր
4261 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-05 13:50
Հասարակություն

Եղեգիսում խաշնարածները ավերել ու պղծել էին հայկական վայելչագեղ մշակութային ժառանգությունը. իրանագետը՝ ադրբեջանցիների մասին

Եղեգիսում խաշնարածները ավերել ու պղծել էին հայկական վայելչագեղ մշակութային ժառանգությունը. իրանագետը՝ ադրբեջանցիների մասին

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման փոխարտգործնախարարը բարբաջել է, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրում» ինչ-որ կետ ներառելու մասին, համաձայն որի Հայաստանում (բարբարոսների «եզրաբանությամբ», իբր Արևմտյան Ադրբեջանում) պետք է բնակեցվեն «արևմտյան ադրբեջանցիները»։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Նախ՝ այս «արևմտյան ադրբեջանցիների» վաչկատուն նախնիները Հայաստանի սրբազան հողում հիմնավորվել էին ընդամենը 200-300 տարի առաջ, իսկ տարածքի հայաթափումն ու սրանց խաշնարած ներկայությունը հանգեցրել էր մշակութային Հայաստանի քաղաքակրթական դեգրադացիայի՝ ընդհուպ մինչև հայկական միջնադարյան ճարտարապետական գոհարների ոչնչացում և հինավուրց տեղանունների աղճատում։

Ասվածի ցայտուն օրինակներից մեկը Օրբելյան հռչակավոր իշխանական տան նստավայր Եղեգիսն էր, որում խաշնարածները ոչ միայն ավերել ու պղծել էին հայկական վայելչագեղ մշակութային ժառանգությունը, այլ նաև աղճատել հայկական տեղանունը՝ այն «դարձնելով» ինչ-որ Ալայազ։

Լուսանկարում՝ Եղեգիսի կիրճում, 936թ. հիմնադրված Հերմոնի վանքի մոտակայքում, որտեղ դեռևս 14-րդ դարում գործել է դպրոց»,- գրել է նա: