|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Սկանդինավիայի գավաթի խաղարկությունում:
Հավաքականի անդամ և առաջատար Սերգեյ Միքայելյանը 15 կմ դասական ոճում զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը` 203 մասնակիցների շարքում, իսկ մրցումային 3-րդ օրը չմշկային ոճում զբաղեցրեց 45-րդ տեղը: Հավաքականի մյուս անդամներից Միքայել Միքայելյանին հաջողվեց բարելավել վարկանիշային միավորները, իսկ հավաքականի միակ կին անդամը՝ Մարիամ Միքայելյանը, դասական ձևում վերջին տեղում էր:
«Միքայելը պատանի է և բավականին խոստումնալից: Այս մրցաշարում մրցակցությունը շատ մեծ էր, և իրենց գրանցած արդյունքով` հավաքականի անդամներն ավելի բարձր վարկանիշային միավորներ ձեռք բերեցին»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Հավաքականը վերադարձել է Հայաստան: