|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ստոկհոլմի Խաղաղության հիմնահարցերի միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած հաշվետվության համաձայն՝ 2014 թվականին զենքի վաճառքի ծավալները ողջ աշխարհում նվազել են 1.5 տոկոսով՝ կազմելով 401 մլրդ դոլար:
Ըստ թուրքական Hürriyet-ի՝ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի` զենք արտադրող ընկերությունների վաճառքի ծավալները նվազել են, մինչդեռ Թուրքիայի և ՌԴ-ի դեպքում զենքի վաճառքի աննախադեպ աճ է գրանցվել:
Զենքի վաճառքով զբաղվող 11 ռուսաստանյան ընկերությունների բիզնեսում արձանագրվել է վաճառքի ծավալների 48.4 տոկոսանոց աճ, իսկ թուրքական «ASELSAN» և «TAI» ընկերությունները ընդգրկվել են ամենաշատ զենք վաճառած կազմակերպությունների հարյուրյակում: