|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
65 երկրների ներկայացուցիչներ այսօր ստորագրել են զենքի վաճառքի մասին միջազգային պայմանագիրը: Դա վերջին 10 տարիների առաջին փաստաթուղթն է, որը ներառում է զենքի բոլոր տեսակները` տանկերից մինչեւ ինքնաթիռներ, նավերից մինչեւ հրազեն. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Պայմանագիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել էր դեռեւս այս տարվա ապրիլին. դրա օգտին քվեարկել էր 154 երկիր: Դեմ էին Սիրիան, Իրանը եւ ԿԺԴՀ-ն: Եվս 23 երկիր, այդ թվում`Ռուսաստանը, ձեռնպահ էին մնացել: Ռուսաստանն առաջարկել էր փաստաթղթի նախագծում ներառել ոչ պետական սուբյեկտներին զենք չմատակարարելու եւ զենքի կրկնակի արատահանումն արգելող կետեր, սակայն` ապարդյունք: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը կմիանա պայամանագրին միայն դրա լրամշակումից հետո: