|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Որոտանի ՀԷԿՀ»-ը ամերիկյան «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու գործարքը, ըստ որոշ տեղեկությունների, կարող է չեղյալ հայտարարվել: Այս մասին լուրերը վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում էին մամուլում եւ իշխանության շրջանակներում:
Yerkir.am-ը օրերս գրավոր հարցում է ուղարկել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն` հստակեցնելու համար մի քանի հարցեր, մասնավորապես` ներկայումս ո՞ր փուլում է գործարքը, կամ արդյո՞ք հնարավոր է, որ այն չեղյալ հայտարարվի: Մենք նաեւ հետաքրքրվել էինք, թե մինչ օրս «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը «Որոտանի ՀԷԿՀ»-ի վաճառքի պայմանագրով նախատեսված գումարից որքա՞ն գումար է վճարել հայկական կողմին, և եթե վճարել է, որտե՞ղ են այդ գումարները: Եվ ահա այսօր մենք ստացել ենք նախարարության գրավոր պատասխանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ գույքի վաճառքի պայմանագիրը ստորագրվել է ս.թ. հունվարի 29-ին, ՀՀ կառավարությունում /gov.am/:
Հայկական կողմը մտադիր չէ խզել պայմանագիրը: Ներկայումս բանակցություններ են ընթանում տեխնիկական հարցերի շուրջ, որից հետո պետք է ստորագրվի գործարքի փակման ակտը, այնուհետ կիրականացվեն վճարումները և մյուս գործընթացները»: