Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Իրաքում և Անգլիայում Թուրքիայի նախկին դեսպան Ունալ Չևիքոզը ուշագրավ հայտարարություններ է արել Թուրքիայի՝ ԻՊ-ից նավթ գնելու վերաբերյալ տեղեկությունների մասին:
Ըստ Demokrathaber-ի՝ Չևիքոզը հայտնել է, որ Թուրքիայի պետությունը ԻՊ-ի հետ նավթի առևտրով չի զբաղվում, սակայն Թուրքիայում կան «տարրեր», որոնք մաս են կազմում ԻՊ-ից նավթ գնողների:
«Տարբեր ուժեր նավթի ապօրինի առևտրով են զբաղվում, սա ճշմարտություն է և նոր տեղեկություն չէ»,- հայտարարել է նախկին դեսպանը:
Հարցին, թե Թուրքիայի կառավարությունը կարո՞ղ է կանգնեցնել ԻՊ-ից նավթի առևտուրը, դեսպանը պատասխանել է, որ կառավարությունն ի զորու չէ դա անել: