|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 15-ին՝ ժամը 10.01-ին, տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոաճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին «Նիսսան Տիանա» մակնիշի 34 ZT 231 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Մեղրի գետը:
Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: