|
Փոխարժեքներ
10 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.97 |
| EUR | ⚊ | € 448.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.8745 |
| GBP | ⚊ | £ 514.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.6 |
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հոկտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա փառատոնի 2-րդ համերգը` «Նաիրի» լարային կվինտետի /Ֆրանսիա/ և ՀՀ վաստակավոր արտիստ, մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանի մասնակցությամբ: Համերգային ծրագրի ընթացքում կհնչեն Բ. Բրիտտենի, Օ. Ռեսպիգիի, Կոմիտասի ստեղծագործությունները:
Ցեղասպանության ժամանակաշրջանի հայ պոեզիայից պատառիկներ կներկայացնի ասմունքող Հարություն Ասատրյանը (Ֆրանսիա): Համերգին իրենց մասնակցությունը կբերեն ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանը / դուդուկ, շվի, բլուլ/ և Մովսես Խալաթյանը /դափ/: Նախագծի հեղինակ` Հայկ Դավթյան /Ֆրանսիա/: