|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը մենահամերգով հանդես է եկել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագրում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Վարդ Մանուկյանի, Ռուբեն Ալթունյանի ստեղծագործությունները:
Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի անդամ Վաչե Հովեյանի խոսքով` 2015 թվականին քառյակը ստացել է հրավերներ Եգիպտոսից, Իսրայելից, նախատեսվում են համերգներ նաև Ավստրալիայում, իսկ հունիսին հանդես կգան Երևանում: Առաջիկա համերգները ևս կնվիրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը ստեղծվել է 1982 թվականին` մեծանուն երաժիշտ Զարեհ Սահակյանցի կողմից: Մինչև 2001 թվականը քառյակը, Արտաշես Մկրտչյանի ղեկավարությամբ, հանդես է եկել արտերկրում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում, մասնակցել է մի շարք միջազգային փառատոների: 2004 թվականից քառյակը ղեկավարում է Վաչե Հովեյանը: