|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՊՖՆ-ն իր այս տարվա առաքելությունն է համարում Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումն ու Հայկական հարցի հանրայնացումը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշեց, որ նվագախումբը «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո ապրիլի 10-15-ը հյուրախաղերով հանդես կգա սկանդինավյան երեք երկրներում:
«Համերգները տեղի կունենան ապրիլի 11-ին Տամպերեի (Ֆինլանդիա) համանուն համերգասրահում, ապրիլի 12-ին` Կոպենհագենում (Դանիա)՝ Դանիայի Ռադիոյի համերգասրահում, ապրիլի 13-ին` Օլբորգի (Դանիա) Մյուզիքենս Հուսում և ապրիլի 14-ին` Օսլոյի (Նորվեգիա) Մայր տաճարում: Համերգին, որպես մենակատարներ, հանդես կգան ջութակահարներ Իզաբել Ֆաուստը (Գերմանիա) և Հեննինգ Քրագերուդը (Նորվեգիա), դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը (Դանիա) և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա): Կատարենք Բեթհովենի, Գրիգի, Չայկովսկու, Շիմանովսկու և Խաչատրյանի ստեղծագործություններից»,- ասաց Թոփչյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ, բացի սրանից, նվագախումբը մայիս ամսին համերգով հանդես կգա ԱՄՆ-ում, հունիսին` Պետերբուրգում, օգոստոսին` Բեյրութում, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին` Ֆրանսիայում, Լեհաստանում, Գերմանիայում և Իտալիայում: