|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Աշտարակ քաղաքի հանդամասում արտաշիրմում է կատարվել, և հայտնաբերվել է 4-ամսական երեխայի դի: Փաստի առթիվ Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն:
Ըստ shamshyan.com-ի՝ ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Վանա լճի փողոցին կից հանդամասում՝ գետնահորում, ոմն Հակոբի եւ նրա կնոջ հետ բնակվող ոմն Անժելա 2008 թվականի դեկտեմբեր ամսին ծննդաբերել է իգական սեռի երեխա, որին չպարզված հանգամանքներում սպանել է Հակոբի կին Արմինեն եւ թաղել երեխային նշված գետնահորի հարեւանությամբ:
Ըստ տեղեկությունների՝ երեխայի մայրն ու հայրը Երեւան գնալիս են եղել, եւ երեխայի խնամքը թողել են Արմինեի եւ Հակոբի մորը, սակայն երբ երեխան սկսել է լաց լինել, Արմինեն քարով հարվածել է երեխային՝ սպանելով նրան, որից հետո բրդյա շորերով փաթաթել է եւ թաղել երեխային: