|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունաստանը միջազգային վարկատուների հետ համաձայնության գալու նոր առաջարկի շրջանակներում ԵՄ-ից 53,5 մլրդ եվրո է խնդրել՝ 3 տարվա ընթացքում: Գումարն անհրաժեշտ է վարկատուների առջև ստանձնած պարտավորությունները մարելու համար. հայտնում է Лента.ру-ն:
Հունաստանն առաջարկել է մինչեւ 2016-ը պահպանել կղզիների արժեքի վրա ավելացված արտոնյալ հարկը: Բացառություն կկազմեն առավել հարուստ և զբոսաշրջիկների շրջանում հայտնի կղզիները: Նախկինում Հունաստանը պնդում էր, որ արտոնյալ հարկը պահպանվի բոլոր կղզիների համար:
Բացի այդ` Աթենքը մտադիր է մինչև 2020-ը պահպանել առավել աղքատ թոշակառուների լրացուցիչ թոշակները:
Հունաստանի կառավարությունը նաև պատրաստ է չեղյալ համարել գյուղատնտեսության ոլորտում մի շարք արտոնություններ և բարձրացնել առեւտրային հարկը 26 տոկոսից մինչև 28: