|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Հունաստանին տնտեսական օգնություն ցուցաբերելու նպատակով տրամադրվել է 3,2 մլրդ եվրո. տեղեկացնում է Reuters-ը:
Գումարը կհատկացվի արտակարգ օգնության փաթեթի շրջանակներում, որը համատեղ տրամադրում են ԱՄՀ-ն եւ Եվրամիությունը: Վերջերս ԱՄՀ նախագահ դարձած Քրիսթին Լագարդը ընդգծել է ֆինանսական օգնության մեծ նշանակությունը:
ԱՄՀ գնահատականներով` Հունաստանը «որոշակի առաջընթաց» է գրանցել բարեփոխումների իրականացման ոլորտում: Հույս կա, որ 2012-ի առաջին կեսին այդ երկիրն արդեն տնտեսության բնականոն զարգացման ուղին կբռնի:
Հունաստանին պարտքային ծանրագույն ճգնաժամից դուրս բերելու համար նախատեսված արտակարգ օգնության ընդհանուր գումարը 110 մլրդ եվրո է: