|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Կառավարության վաղվա նիստում հաստատման պետք է ներկայացվի Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2 հասցեներում գտնվող հանրակացարանում բնակվող բնակիչները գրություններով դիմել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել իրենց նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները, մշտական բնակության վայր ունենալու նպատակով:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունման նպատակը ՀՀ-ի հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է: