|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Հուլիսի 4-ին` ժամը 4.05-ին, «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քանաքեռի 14-րդ փողոցի տներից մեկում մահացած կին կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 4-ին` ժամը 3.45-ին, 1973 թ. ծնված Վահան Կարապետյանը տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է կնոջ` 1977 թ. ծնված Հայկանուշ Սորսումաթյանի կրծքավանդակի ձախ առաջնային շրջանին, ինչի հետևանքով կինը մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Վահան Կարապետյանը կալանավորված է: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: