|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստում, որը, ԱԺ կանոնակարգի համաձայն, վարում է խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Արպատ Ավանեսյանը, ձայների` 28 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը. հայտնում է Artsakhpress.am-ը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս պահին ընթանում է ԱԺ փոխնախագահի ընտրությունը, որի համար առաջադրվել է 1 թեկնածու` ՀՅԴ կուսակցության պատգամավոր Վահրամ Բալայանը:
Ա. Ղուլյանը նախագահել է նաև ԼՂՀ Ազգային ժողովի 4-րդ և 5-րդ գումարման նիստերը։
Աղբյուրը` Artsakhpress.am