|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 02.15-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում`քաղաքապետարանի նախկին վարչական շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 34 MZ 215 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 25-մյա Ա. Չ.) կողաշրջվել է. ինչից վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարերն ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Չ.-ին, ով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: