|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 26-իին, ժամը 20:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում՝ նախկին «Երիտասարդական պալատ»-ի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:
Պարզվել է, որ Mitsubishi Airtrek մակնիշի 35 AP 967 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: