|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդին «հայտնաբերվել» է: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նա Հայաստանում է և, ամենայն հավանականությամբ, մինչև օրվա վերջը նրան բերման կենթարկեն:
«Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ դա «ժամերի հարց է»: Թե որքանով կհաջողվի ոստիկանությանը ամենակարող Տիգրան Խաչատրյանի հարցը ժամերի ընթացքում լուծել՝ պարզ կլինի օրվա ընթացքում:
Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն, Տիգրան Խաչատրյանը փախուստի է դիմել օդային ճանապարհով և գտնվում է Կիևում: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը օրեր առաջ հաղորդագրություն էր տարածվել, որ Տիգրան Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել՝ Գորիսի «Սդըղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն` սկզբնաղբյուրում