|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում Սյունիքի սկանդալային մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ նրա եկամուտը հարկային տարում եղել է 215 մլն 202 հազար 684 դրամ, որից ընդամենը 1 մլն 578 հազար 684 դրամն է աշխատավարձ:
Փոխկապակցված անձանցից կնոջ՝ Լորետա Բարսեղյանի եւ որդու՝ Տիգրան Խաչատրյանի հայտարարագրերն են նաեւ կայքում: Ուշագրավ է, որ Տիգրան Խաչատրյանի հայտարարագրում եկամուտ նշված չէ:
Իսկ Լորետա Բարսեղյանի եկամուտը, պարզվում է, հարկային տարում եղել է 2 մլն 192 հազար 320 դրամ, այն էլ` միայն աշխատավարձից է գոյացել:
Թե, հայտարարագրածից բացի, էլ ինչեր ունի Սյունիքի տխրահռչակ մարզպետը, պատկերացնել միայն կարելի է: