|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ րոպեներ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի համար կալանավորված Տիգրան Խաչատրյանը` Սուրիկ Խաչատրյանի որդին:
Նշենք, որ երեկ քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատախազություն՝ Տ. Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցով, ինչը, փաստորեն, բավարարվել է: Նման միջնորդության համար հիմք էր հանդիսացել տուժող Հարություն Զաքարյանի կողմից ցուցմունքը փոխելը: Դեռևս սեպտեմբերի 22-ին հարցաքննության ժամանակ Հարություն Զաքարյանը չի պնդել, որ Տիգրանն է իրեն հարվածել, և հայտնել է, որ եթե «Յուրան ասում է, ուրեմն նա է»: Խոսքն այս գործով կալանավորված մեկ այլ մեղադրյալի՝ Յուրա Մանուչարյանի մասին է, ով խոստովանել է, որ ինքն է հարվածել Հարություն Զաքարյանին: