|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Րոպեներ առաջ Երեւան քաղաքի վարչության` ձերբակալվածների պահման վայրից ազատ արձակվեց գործարար, նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը: Դուրս գալուն պես նա ասաց. «Աստված ջան, շնորհակալ եմ»:
Լրագրողների հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանեց. «Ինչպե՞ս իրեն կզգա անմեղ մարդը, որ ընկնի նման տեղ ոչ նորմալ մարդկանց պատճառով»:
Կարո Կարապետյանի մասին` լրագրողների հարցին ի պատասխան, Գոհար Ենոքյանը նրան առողջություն ցանկացավ եւ ասաց, որ վերեւն Աստված կա: Ըստ նրա` իրեն ձերբակալելու նպատակն իր «հիմնարկը խլելն է»:
Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխվել է՝ հաշվի առնելով նրա տարիքը: