|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են 2015 թվականի մայիսի 1-ի դրությամբ թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Թուրքական զինուժի անձնակազմը շուրջ 687 հազար մարդ է: Սա մոտ 6000-ով ավելի մեկ ամիս առաջվա ցուցանիշից:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ թուրքական բանակում ծառայում է 345 գեներալ և ծովակալ: Սպաների ընդհանուր թիվը ավելի քան 39 հազար է:
Կրտսեր հրամանատարական կազմը շուրջ 97 հազար է, շարքային կազմի ընդհանուր թիվը շուրջ 410 հազար է:
Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայող է ընդհանուր թվի 36 տոկոսը։