|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի խորհրդարանի մի խումբ անդամների, ովքեր Արցախում են գտնվում դիտորդական առաքելությամբ: Վարչապետը ողջունել է նրանց որոշումն այցելելու Արցախ և համոզմունք հայտնել, որ այն սկիզբն է հետագա արդյունավետ համագործակցության:
Գործադիրի ղեկավարը կարևորել է պարբերական շփումների նշանակությունը՝ փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ համատեղ ծրագրեր իրագործելու տեսանկյունից: Հյուրերը ներկայացրել են իրենց տպավորությունները մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ դրանք համարելով ժողովրդավարության սկզբունքներին ամբողջությամբ համապատասխանող: Կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ: