|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալիստական միության խմբակցության մի խումբ անդամների: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը արծարծվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ այն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնային ուղղություններից մեկն է:
Հանդիպմանը մասնակցել է արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: