|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գծով առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:
Քննարկվել են Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հարկման ռեժիմի առանձնահատկությունները և մեթոդաբանությունը: Մասնավորապես` արծարծվել են ընդերքօգտագործման ոլորտի հարկման ռեժիմի արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: