|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Օրիենտալ Պատռոն» ֆինանսական խմբի տնօրեն Ժանգ Ջինգին, «Ֆորչն Օիլ» ընկերության գործադիր տնօրեն Տիան Ջունին և «Ֆորչն Ռիզորսիս» ընկերության ներկայացուցիչ Մոնիկա Լինին:
Ասիական շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել Հայաստանի արդյունաբերության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու նախագծերը: Վերջիններս նշել են, որ շահագրգռված են Հայաստանում տարբեր նախագծեր իրականացնելու գործում և հույս հայտնել, որ իրենց ներդրումների արդյունքում մեր երկրում կստեղծվեն նաև լրացուցիչ նոր աշխատատեղեր:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը՝ նրանց ծրագրերին օժանդակություն ցուցաբարելու հարցում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործադիրը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ և նպաստել դրա իրականացմանը:
Վարչապետի հանձնարարությամբ նշված ընկերությունների ներկայացուցիչներին կընդունի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ քննարկելու ծրագրերի իրականացման մանրամասներն ու հետագա քայլերը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ճանապարհաշինության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Հայաստանի ներդրումային գրավչությանն ու հնարավորություններին: