|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
PRNet ընկերությունը վերլուծել է 2015 թվականի ապրիլի 20-26-ն ընկած ժամանակահատվածում թուրքական ԶԼՄ-ներում ամենաշատը արծարծված թեմաները:
Ըստ Medyatava կայքի՝ այդ ժամանակահատվածում ամենաշատ արծարծված թեմաները դասակարգվել են հինգ խմբում:
Առաջին` ապրիլի 23-ի Երեխաների օրվա մասին՝ 6728 լուր:
Երկրորդ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ու Չանաքքալեի հաղթանակի 100-ամյակը: Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում հրապարակվել է 2404, իսկ Չանաքքալեի մասին՝ 2036 լուր:
Դրան հաջորդել են Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող քաղաքական նյութերը։ Դրանցում ամենաշատը անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նրա անունը հիշատակվել է մոտավորապես 4000 հրապարակման մեջ։ Ընտրությունների մասին լուրերում երկրորդ ամենաշոշափված անունը եղել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուին, երրորդը՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչթարօղլուին։